ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ» ԵՐԳԸ 2008 Թ.-ԻՆ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ<br />


ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ» ԵՐԳԸ 2008 Թ.-ԻՆ
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

  • 14-12-2007 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոմպոզիտոր եւ գործիքավորող Արա Գեւորգյանը պարաստվում է իր «Սիրեցեք զմիմյանս» երգը 2008թ.-ին ներկայացնել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Ինչպես դեկտեմբերի 14-ի ասուլիսում հայտնեց երաժիշտը, երգի տեքստը, որի հեղինակը ֆինլանդացի է, առաջիկայում կթարգմանվի մոտ երկու տասնյակ լեզուներով, եւ երգը կկատարվի տարբեր ազգության երգիչների կողմից: Ա.Գեւորգյանը նշեց, որ այս տարի ավարտել է նաեւ «Սիրեցեք զմիմյանս» գործիքային ստեղծագործությունը, որի վրա աշխատել է ավելի քան 7 տարի: 8 րոպե 40 վայրկյան տեւողությամբ ստեղծագործությունը, ւցտ ձայնագրմանը մասնակցել են աշխարհահռչակ երաժիշտներ եւ օգտագործվել են տարբեր ժողովուրդների ազգային նվագարաններ, կոչ է ամբողջ աշխարհի մարդկությանը` լինել հանդուրժող եւ ապրել համերաշխ: Անդրադառնալով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն մեղադրանքներին, թե «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանական է, Ա.Գեւորգյանն ասաց, որ ինքը փաստաթղթերով ապացուցել է, որ դա իր հեղինակած երաժշտությունն է: Այդ ստեղծագործության իր հեղինակային իրավունքն ամրագրվել է ԱՄՆ կոնգրեսի հեղինակային իրավունքների գրադարանում 1998թ.-ին: «Եթե ադրբեջանցիները ճիշտ լինեին, ապա կդիմեին դատարան»,- նշեց Ա.Գեւորգյանը: Իսկ դատարան դիմելու հիմք ավելի շատ ինքն ունի, քանի որ Մինսկում կայացած գեղասահքի աշխարհի առաջնությունում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդես է եկել «Արցախի» աղավաղված կատարման ուղեկցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play