ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ ԲՈՍՆԻԱԿԱՆ ՍԵՐԲԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԳԵՆԵՐԱԼԻՆ<br /> ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 33 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ ԲՈՍՆԻԱԿԱՆ ՍԵՐԲԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԳԵՆԵՐԱԼԻՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 33 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 12-12-2007 16:36:00   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
ՀԱԱԳԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախկին Հարավսլավիայի համար ստեղծված միջազգային քրեական ատյանը բոսնիական սերբերի բանակի նախկին գեներալ Դրագոմիր Միլոշեւիչին դատապարտել է 33 տարվա բանտարկության` 1994-95 թվականներին Բոսնիայի եւ Հերցեգովինայի քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Դրագոմիր Միլոշեւիչը ինքնակամ միջազգային տրիբունալին էր հանձնվել 2004 թվականի դեկտեմբերի 3-ին: Իրեն հասցեագրվող մեղադրանքները նա ժխտում էր: Դրագոմիր Միլոշեւիչը ազգական չէ անցած տարվա մարտին ՄԱԿ-ի Հաագայի բանտում վախճանված նախկին հարավսլավյան առաջնորդ Սլոբոդան Միլոշեւիչին:
Նոյյան տապան  -   Միջազգային