ԼԻԲԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԳՆԵԼ 4,5 ՄԻԼԻՐԱԴ ԵՎՐՈՅԻ<br /> ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ<br />


ԼԻԲԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԳՆԵԼ 4,5 ՄԻԼԻՐԱԴ ԵՎՐՈՅԻ
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

  • 11-12-2007 18:00:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիան մտադիր է Ֆրանսիայից գնել 4,5 միլիարդ եվրոյի սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Այսպիսի ոչ պաշտոնական տվյալներ են հաղորդում ֆրանսիական լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների, մասնավորապես, Լիբիան Ֆրանսիայից ձեռք կբերի 14 «Ռաֆալ» մարտական ինքնաթիռներ, 35 ուղղաթիռներ, ներառյալ այնպիսի նոր մոդելներ, ինչպիսին են «Տիգր» եւ «Ֆեննեկ»: Նաեւ Լիբիային կմատակարարվեն վեց ռազմանավ, ցամաքային զորքերի զրահատեխնիկա, ՌՏԿ հակաօդային պաշտպանության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային