ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՓԱՐԻԶՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՆ<br /> ՀԱՆՑԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԻ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՓԱՐԻԶՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՆ
ՀԱՆՑԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԻ

  • 07-12-2007 18:45:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է փարիզյան փաստաբանական գրասենյակի պայթյունին մեղսակցության մեջ կասկածվողի: Խոսքը 45 տարեկան տղամարդու մասին է, ճարտարապետ, որը նախկինում ընդհարում է ունեցել այդ գրասենյակի փաստաբաններից մեկի հետ: Պայթյունը տեղի էր ունեցել հինգշաբթի հայտնի փաստաբաններ Օլիվիե Բրանի եւ Կատրին Գուզ-Ժանսելմի գրասենյակում, այն շենքում, որի հարկերից մեկում տեղավորված է, մասնավորապես, իրավաբանական այն գրասենյակը, որը եղել է պետության ներկայիս ղեկավար Նիկոլա Սարկոզիի նախկին աշխատավայրերից: Գրասենյակի ընդունարան էր ցրիչը բերել ծանրոց` երկու պայթուցիկ սարքերով: Այն բացելու ժամանակ զոհվել էր գրասենյակի քարտուղարը, ծանր վերքեր են ստացել ավելի քան տասը մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային