ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br /> ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը

  • 30-11-2007 20:30:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խորհրդարանի նստաշրջանը Լիբանանի նախագահի ընտրության համար հետաձգվել է եւ տեղի կունենա դեկտեմբերի 7-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են պատգամավորների պալատի խոսնակ Նաբիհ Բերրիի գրասենյակի աղբյուրներ: Քվեարկությունը իշխանության օրենսդիր մարմնում հետաձգվում է վեցերորդ անգամ սեպտեմբերի 25-ից սկսած, որպեսզի հակամարտող կողմերը` կառավարող կոալիցիան եւ ընդդիմադիր դաշինքը, համաձայնության գան պետության ապագա ղեկավարի թեկնածության առնչությամբ: Որպես փոխզիջումային դեմք այս անգամ առաջադրվել է բանակի հրամանատար Միշել Սուլեյմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային