ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹՈՂ Է<br /> ՃԱՆԱՉՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՆԿԱՐԸ<br />


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹՈՂ Է
ՃԱՆԱՉՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՆԿԱՐԸ

  • 29-11-2007 20:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի, Հանրային տեղեկատվության եւ ՄԱԿ-ի Փոստային վարչությունների կողմից 2007թ.-ի գարնանը հայտարարված երեխաների նկարչության միջազգային մրցույթին Հայաստանից մասնակցել են մոտ 475 երեխաներ: Մրցույթի նպատակն էր ընտրել 6 նկարներ «Մենք կարող ենք վերջ դնել աղքատությանը» թեմայով 2008թ. ՄԱԿ-ի դրոշմանիշի ձեւավորման համար: Հաղթող ճանաչված նկարների թվում է նաեւ հայաստանցի 13 տարեկան Մարիամ Մարուխյանի աշխատանքը: Բացի այդ, հայաստանցի երկու երեխաների աշխատանքներ արժանացել են Շնորհալիների, 1-ը` Արժանահիշատակության վկայականների, 6-ը` Մասնակցի շնորհակալագրերի: Հայաստանում այդ մրցույթը կազմակերպել էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան: Ինչպես նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված միջոցառմանը նշեց ասոցիացիայի նախագահ Կարեն Ասատրյանը, նկարչության մրցույթին մասնակցել են ավելի քան 12 հազար երեխաներ ամբողջ աշխարհից: Նկարները ներկայացվել են Նյու Յորքում հոկտեմբերի 17-ին` Աղքատության վերացման միջազգային օրվա հիշատակման ժամանակ: Նշվեց նաեւ, որ ամենաբարձր մասնակցությունը ցուցաբերել են Նորվեգիան, ԱՄՆ-ն, Պորտուգալիան, Հոլանդիան, Հայաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play