ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ<br /> ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

  • 28-11-2007 16:34:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տրիպոլիում, Լիբանանի հյուսիսում, նոյեմբերի 27-ի երեկոյան բախումներ են սկսվել ընդդիմության եւ կառավարող կոալիցիայի կողմնակիցների միջեւ: Նախնական տվյալներով, զոհվել է երկու եւ վիրավորվել յոթ մարդ: Ըստ տեղեկությունների, Աբի Սամրա թաղամասում տեղի ունեցած ընդհարումները հրահրել են «Թաուհիդ» շարժման արմատականները եւ Սաադ Հարիրիի խորհրդարանական մեծամասնության դաշինքը պաշտպանող «Քաթայիբ Թարաբլուս» երիտասարդական կուսակցության անդամները: Ոստիկանությանը եւ բանակային պարեկներին կեսգիշերի մոտ հաջողվել է վերականգնել կարգուկանոնը: 370 հազարանոց քաղաքում սահմանվել է պարետային ժամ:
Նոյյան տապան  -   Միջազգային