ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27-11-2007 15:12:00 | Ավստրիա | Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրիական
առողջարանային Բադեն քաղաքում, Վիեննայի մոտ, վերսկսվել են
Կոսովոյի ապագա կարգավիճակի քննարկումները Բելգրադի եւ Պրիշտինայի
միջեւ բանակցությունների եզրափակիչ փուլի շրջանակում:
Բանակցությունները խիստ փակ բնույթ ունեն եւ անցկացվում են Շփման
խմբի «եռյակի» (ընդգրկված են Ռուսաստանի, Եվրոպական միության եւ
ԱՄՆ-ի ներկայացուցիչներ) միջնորդությամբ:
Բանակցությունների առաջին օրը որեւէ անսպասելի բան չի եղել:
Կողմերը սկզբունքորեն մնացել են նախկին անհաշտ դիրքերում: Կոսովյան
ալբանացիների ներկայացուցիչները շարունակել են պնդել երկրամասին
պետական անկախություն տրամադրելու անհրաժեշտությունը, մինչդեռ
սերբերը հայտարարել են, որ իրենց տարածքի ոչ մի թիզ չեն զիջի եւ որ
փոխզիջման բացակայությունը կարող է հանգեցնել ճակատագրական
հետեւանքների ողջ տարածաշրջանի համար: