2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՎ ԿԱՎԱՐՏԻ ԻՐ ԶՈՐՔԵՐԻ<br /> ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԻՐԱՔԻՑ, ԲԱՅՑ ԿՄՆԱ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ<br />


2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՎ ԿԱՎԱՐՏԻ ԻՐ ԶՈՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԻՐԱՔԻՑ, ԲԱՅՑ ԿՄՆԱ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

  • 23-11-2007 19:46:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թվականին Լեհաստանը կսկսի եւ կավարտի իր զորքերի դուրսբերումը Իրաքից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը: Տուսկը ավելացրել է, որ լեհական զորակազմը Իրաքից դուրս կբերվի դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո: «Մեկ տարի անց, այս նույն ժամանակ, այստեղ` Սեյմում, ես ձեզ կասեմ, որ մեր առաքելությունը Իրաքում ավարտված է»,- ասել է վարչապետը: Այդուհանդերձ, շարունակել է Տուսկը, Լեհական զորքերի առաքելությունը Աֆղանստանում «վկայում է Լեհաստանի, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության հուսալիության մասին, ուստի եւ կշարունակվի»: Տուսկը նկատել է, որ Աֆղանստանում լեհ զինվորները պայքար են մղում թմրադեղերի արտադրության դեմ, որ այնտեղից փոխադրվում են ի թիվս այլ երկրների նաեւ հենց Լեհաստան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play