ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 23-11-2007 19:45:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը «հարգում է Սահմանադրությունը եւ չի խախտի այն. կեսգիշերին նա կլքի Բաաբդայի պալատը»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 23-ին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ռաֆիկ Շալլյալյան: Ըստ նրա, նախագահը, որ չի ճանաչում Ֆուադ աս-Սինիորայի կաբինետի օրինազորությունը, նրան չի հանձնի իր լիազորությունները: Շալլյալյան ընդգծել է, որ Լահուդը նաեւ չի դիմի զուգահեռ կամ անցումային կառավարության ձեւավորման: «Երկիշխանության տարբերակը բացառված է, այս մասին անցյալում Լահուդը մեկ անգամ չի ասել»,- նկատել է նա: «Նախագահը առաջիկա ժամերին կհայտարարի իր որոշման մասին, որն ուղղված կլինի քաղաքացիական խաղաղության եւ կայունության պահպանմանը»,- շեշտել է Շալլյալյան: Նա հասկացրել է, որ Լահուդը քննարկում է Լիբանանի անվտանգության ողջ պատասխանատվությունը բանակի եւ ներքին զորքերի հրամանատարությանը հանձնելու հնարավորությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային