ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ<br />


ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

  • 23-11-2007 18:11:00   | ՈՒգանդա  |  Միջազգային
ԿԱՄՊԱԼԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական Համագործակցությունը որոշում է ընդունել կասեցնել Պակիստանի անդամությունը այդ կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», այդ որոշումն ընդունվել է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում անցկացվող Համագործակցության նիստում: Ինչպես նշվում է ընդունված փաստաթղթում, Պակիստանը լրջորեն խախտել է այն քաղաքական արժեքները, որոնց վրա հիմնվում է Համագործակցությունը, ուստի եւ հեռացվում է Համագործակցությունից «քանի դեռ չի վերականգնվել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը երկրում»: Համագործակցությունը ներառում է 53 պետություն, հիմնականում Ասիայի եւ Աֆրիկայի երկրներ, որոնք նախկինում եղել են Մեծ Բրիտանիայի գաղութները, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play