ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետարանի
մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվեց ռենձյուի
Հայաստանի հերթական առաջնությունը: Մրցաշարն ընթացավ շվեյցարական
խաղակարգով, 7 մրցափուլով: Առաջնությանը մասնակցեցին 26
ուժեղագույն մարզիկներ, որոնցից 16-ն այդ իրավունքը ստացել էին
Երեւանի առաջնության արդյունքներով:
Առաջնության հաղթող դարձավ Հայաստանի բազմակի չեմպիոն,
գրոսմայստեր Ալբերտ Պողոսյանը, որը 6 միավոր վաստակեց: 2-րդ տեղը
5,5 միավորով գրավեց Ռաֆայել Ներսիսյանը, որը միաժամանակ լրացրեց
սպորտի վարպետի նորմա: 5-ական միավորով 3-6-րդ տեղերը բաժանեցին
սպորտի վարպետներ Դավիթ Մոսինյանը, Ալեքսեյ Կոբզեւը, Ներսես
Գրիգորյանը եւ վարպետության թեկնածու Սամվել Անթանյանը: Առավել
բարձր մրցաշրային գործակիցներ ուներ Դավիթ Մոսինյանը, որն էլ
դարձավ 3-րդ մրցանակակիր:
Նշենք, որ առաջնության 26 մասնակիցներից 8-ը կանայք էին:
Նրանցից լավագույն արդյունք ցույց տվեց Իրինա Քոչարյանը, որը 4
միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: