ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐՋՆԱԳԾԻ<br /> ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՎԵԼԻ Է ՍՐՎՈՒՄ<br />


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐՋՆԱԳԾԻ
ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՎԵԼԻ Է ՍՐՎՈՒՄ

  • 24-11-2004 21:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շարունակվում է շախմատի երեւանյան միջազգային բաց մրցաշարը` նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին: 8 երկրների 128 շախմատիստների մասնակցությամբ ընթացող մրցումների վերջնագծի մատույցներում պայքարն ավելի է սրվել: Դրա ապացույցն էին նաեւ նոյեմբերի 24-ին անցկացված 6-րդ մրցափուլի հանդիպումները: Երկու առաջատարների` Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) եւ Զվիադ Իզորիայի (Վրաստան) միջեւ կայացած պարտիան հետաքրքիր պայքարից հետո ավարտվեց ոչ-ոքի: Դրանից օգտվեցին 4 շախմատիստներ` Կարեն Ասրյանը (Հայաստան), Շարունաս Սուլսկիսը (Լիտվա), Պավել Սմիռնովը, Դմիտրի Ֆրոլյանովը (երկուսն էլ` Ռուսաստան), որոնք, հաղթելով իրենց մրցակիցներին, հասան առաջատարներին: Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են այս 6 մասնակիցները, որոնք 6 հնարավորից 5-ական միավոր են վաստակել: Նրանցից ընդամենը 0,5 միավորով են ետ մնում միանգամից 9 շախմատիստներ: Նրանց թվում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ` Աշոտը Անաստասյանը, Տիգրան Նալբանդյանը, Բենիամին Գալստյանը, Արման Փաշիկյանը եւ Նելլի Աղինյանը: Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հերթական` 7-րդ մրցափուլը կանցկացվի նոյեմբերի 25-ին: Իսկ ընդամենը մնում է անցկացնել 3 մրցափուլ, եւ բոլոր մրցանակակիրների անունները հայտնի կդառնան վերջին օրը` նոյեմբերի 27-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play