ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՕԿ-Ի «ՍՊՈՐՏԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵՑ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ<br />


ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՕԿ-Ի «ՍՊՈՐՏԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ

  • 24-11-2004 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի առաջին անգամ Միջազգային օլիմպիական կոմիտեի սահմանած «Սպորտը եւ մամուլը» մրցանակին է արժանացել Հայաստանցի ներկայացուցիչը. այն շնորհվել է ճանաչված մարզական լրագրող, ՀԱՕԿ-ի եւ ՀՀ Սպորտպետկոմի լրատվական ծառայության աշխատակից, Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի մարզական մեկնաբան Նաթելլա Հովասափյանին: ՄՕԿ-ի մրցանակը նախկին մարմնամարզուհուն եւ Հայաստանի հավաքականի անդամին հանձնեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ