ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԻՋԲՈՒՀԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎ ՅԱՇԻՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԻՋԲՈՒՀԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎ ՅԱՇԻՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

  • 19-11-2004 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ կանցկացվի ֆուտզալի ուսանողական մրցաշար` նվիրված խորհրդային լեգենդար դարպասապահ Լեւ Յաշինի 75-ամյակին: Մրցաշարին, որի նախաձեռնողներն են «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը, Ռուս-Հայկական երիտասարդական միությունը, Ռուս-Հայկական գործարար ամսագիրը եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, կմասնակցեն Հայաստանի տարբեր բուհերի թիմեր: Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 21-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում:
Նոյյան տապան  -   Սպորտ