ՏԻԳՐԱՆ ԹԵՐԶՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՖԻՄԱ-Ի ԱՂՋԻԿՆԵՐԻ<br /> ԹԻՄԸ<br />


ՏԻԳՐԱՆ ԹԵՐԶՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՖԻՄԱ-Ի ԱՂՋԻԿՆԵՐԻ
ԹԻՄԸ

  • 15-11-2004 18:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվեց հայկական հանդբոլի երախտավոր Տիգրան Թերզյանին նվիրված մրցաշար, որին մասնակցեցին կանանց 4 թիմեր: Շրջանային խաղակարգով անցկացված մրցումներում 1-ին տեղը գրավեց ՖԻՄԱ-ի թիմը, որը հաղթեց բոլոր 3 հանդիպումներում: 2-3-րդ տեղերը հավասար միավորներով բաժանեցին Վանաձորի եւ Լեռնային Արցախի հանդբոլիստուհիները: Վերջին` 4-րդ, տեղում էին Երեւանի Շենգավիթ համայնքի մարզադպրոցի աղջիկները: Թիմերին եւ լավագույն մարզուհիներին մրցանակներ հանձնեց ինքը` հանդբոլի վաստակաշատ մասնագետ Տիգրան Թերզյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ