ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿՄՐՑԵՆ<br /> ՌՈՒՄԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿՄՐՑԵՆ
ՌՈՒՄԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

  • 10-11-2004 18:21:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի 2006թ.-ի առաջնության ընտափուլի հերթական խաղը: Թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ռումինիայի հավաքականին: Հայաստանի հավաքականի նոյեմբերի 13-ից սկսվող ուսումնամարզումային հավաքին կմասնակցեն 2 դարպասապահներ, 5 պաշտպաններ, 6 կիսապաշտպաններ եւ 5 հարձակվողներ: Նրանցից 8-ը հանդես են գալիս Հայաստանի թիմերում, մնացած 10-ը` արտասահմանյան տարբեր ակումբներում: Հիշեցնենք, որ այս ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը անցկացրել է 4 հանդիպում եւ բոլորում էլ պարտվել: Այս անգամ եւս հայ ֆուտբոլիստներին դժվար խաղ է սպասվում, քանի որ Ռումինիայի հավաքականը բավականին ուժեղ մրցակից է: Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 16-ին Եվրոպայի առաջնության շրջանակներում կմրցի Ռումինիայի երիտասարդական թիմի հետ: Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստները իրենց անցկացրած 4 հանդիպումներից մեկը շահել են, իսկ մյուս 3-ը` տանուլ տվել:
Նոյյան տապան  -   Սպորտ