Մեկ օրում Սիբիրում հանգցվել է 103 անտառային հրդեհ


 

Մեկ օրում Սիբիրում հանգցվել է 103 անտառային հրդեհ

  • 08-06-2011 09:09:00   | Ռուսաստան  |  Միջազգային
 ՌԴ Սիբիրի դաշնային շրջանում անցած օրը հաջողվել է մարել 103 անտառային հրդեհ` 7,494 հազար հա ընդհանուր մակերեսով: «Ռիա Նովոստի»-ի տվյալներով, ներկայումս Սիբիրում գործում առկա է 163 անտառային հրադեհ` 38,664 հազար հա ընդհանուր մակերեսով: Նշվում է, որ մոտակա բնակավայրերին վտանգ չի սպառնում: Սիբիրում բռնկված հրդեհներից առավել խոշորն են 10-ը` 19,07 հազար հա ընդհանուր մակերեսով, որից 7-ը՝ Կրասնոյարսկի մարզում, 2-ը` Իրկուտսկի տարածաշրջանում, 1-ը` Թուվայում: Հրդեհներն մարելու ուղղությամբ աշխատում է 3,612 հազար մարդ` 604 սարքավորումներով:
Նոյյան տապան  -   Միջազգային