Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել


Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

  • 08-06-2011 09:09:00   | Բրազիլիա  |  Միջազգային
Բրազիլայում նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոնիո Պալոչչին երեքշաբթի օրը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հարժարականի պատճառ են դարձել տեղական ԶԼՄ-ներում տարածված լուրերը, ըստ որոնց վերջին 4 տարիներին նրա ունեցվածքը 20 անգամ մեծացել է: Պալոչչին հայտարարել է, որ թեեւ դատախազությունը պաշտոնապես հաստատել է իր բոլոր եկամուտների օրինական լինելը, ինքը որոշել է հրաժարական տալ, որպեսզի ստվեր չգցի նախագահ Դիլմա Ռուսեֆի եւ նրա կառավարության հեղինակության վրա: Նշենք, որ Անտոնիո Պալոչչին նախկինում զբաղեցրել է Բրազիլիայի Ֆինանսների նախարարի պաշտոնը։
Նոյյան տապան  -   Միջազգային