ԵՐԵՎԱՆԻ «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ Է ՍՊԱՍՈՒՄ
14-10-2004 20:47:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-17-ը
Չեխիայի Խրուդիմ քաղաքում կընթանա ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների
գավաթի խաղարկության ընտրական փուլի մրցաշար, որին կմասնակցի նաեւ
Հայաստանի չեմպիոնը` Երեւանի «Պոլիտեխնիկը»: Նրա մրցակիցներն են
«Սպորտինգ» (Պորտուգալիա), «Էրա Պակ» (Չեխիա) եւ «Կամելոտ»
(Մոլդովա) թիմերը: Նրանց հետ «Պոլիտեխնիկն» այս հերթականությամբ էլ
կմրցի: Հայաստանի չեմպիոնն ընտրական փուլի մրցաշար մեկնելուց առաջ
իր կազմը համալրել է Երեւանի մեկ այլ թիմի` «Թալ Գրիգի» 4
ֆուտբոլիստներով: Այդուհանդերձ, «Պոլիտեխնիկի» համար շատ դժվար
կլինի մրցաշարում գրավել 1-ին տեղը: Հենց այդ տեղը գրավելու
դեպքում է հնարավոր գավաթի համար պայքարը շարունակել կիսաեզրափակիչ
փուլում: