Թրեյնինգներ սեռական առողջությանը հարող հարցերի շուրջ
02-09-2011 12:07:27 | Հայաստան | Հայտարարություններ
Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի բժիշկ սեքսոլոգները սեպտեմբերի 19-ից Երեւանում շաբաթը երկու անգամ (8 հանդիպում) կանցկացնեն Սեռական Առողջությանը հարող հարցերի շուրջ թրեյնինգներ: Այն կվարեն ասոցիացիայի բժիշկ սեքոսոլոգները, որոնք կանրադառնան հետեւյալ թեմաներին. «Ինչ է սեքսուալ ֆունկցիան», «Որոնք են սեքսուալ խանգարումները», «Սեքսուալ խանգարումների բուժումը», «Սեքսուալ խանգարումների եւ ընդհանուր առողջության կապը», «Սեռակրթություն եւ սեռական դաստիարակություն»:
Թրեյնինգներին կարող են մասնակցել տարբեր մասնագիտության տեր մարդիք, ինչպես նաեւ լրագրողներ, որոնք բազմիցս անրադառնում են սեռական առողջությանը եւ հաճախ այդ ոլորտում բավարար գիտելիքների պակասի հետեւանքով մամուլում կամ հեռուստաեթերից լսում ենք սեռական նորմայի, կամ հիվանդությունների մասին սխալ տեղեկություն: Իսկ սեռական խանգարումները, միակ հիվանդություններն են, որոնց առաջացման համար պատճառ կարող է լինել ապատեղեկատվությունը կամ տեղեկատվության բացակայությունը:
Թրեյնինգներին մասնակցությունը կբարձրացնի լրագրողների մասնագիտական հմտությունները: Այն, անշուշտ, օգտակար կլինի իրենց հետագա գործունեության ընթացքում:
Մասնկցության համար կարող եք գրանցվել info@sexology.am կամ զանգահարել
(010)587679
(094) 42 66 28
Բժիշկ-սեքոսլոգ, Ռուզաննա Ազատյան