Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանըպարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
02-09-2011 12:47:02 | Հայաստան | Սպորտ
ԼՂՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած տոնական միջոցառումների ընթացքում Արցախյան գոյապայքարում ակտիվ մասնակցության եւ ԼՂՀ-ում սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով է պարգեւատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր եւ ղեկավար Լեւոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը գործում է դեռեւս 1990 թվականից, որի մանկավարժներն ու սաները ոչ միայն իրենց գործուն մասնկակցությունն են ունեցել Արցախի անկախության կերտման գործում, այլեւ մարզական մեծ հաջողություններ արձանագրել միջազգային մրցասպարեզներում` նվաճելով նաեւ Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոնների կոչումներ: