ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆՆ ԷՐ
24-09-2004 12:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին
Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց արագ շախմատի
հանրապետական առաջնությունը: Չորս տասնյակ շախմատիստների պայքարում
առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Շվեյցարական
խաղակարգով 8 մրցափուլով անցկացված առաջնությունում նա վաստակեց
7,5 միավոր, գրավեց 1-ին տեղն ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի
կոչումը: Երկրորդ տեղը գրավեց մեկ այլ երիտասարդ գրոսմայստեր`
Տիգրան Լ. Պետրոսյանը, իսսկ երրորդ մրցանակակիր դարձավ Արման
Հայրապետյանը:
Մրցանակներ էին սահմանված նաեւ այլ աչքի ընկած մասնակիցների
համար: Լավագույն արդյունքի համար կանանցից պարգեւ ստացավ
գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, տղամարդկանցից` Գարուշ Մանուկյանը,
ինչչպես նաեւ լավագույն արդյունք ցույց տված վետերան Գարիկ
Խաչատրյանը: