ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ ՆՎԱՃԱԾ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ<br /> ԸՆԴԳՐԿՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ ՆՎԱՃԱԾ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԸՆԴԳՐԿՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

  • 24-09-2004 12:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանը տեղի ունեցավ հանրապետության տղամարդկանց 64-րդ առաջնության փակման արարողությունը, որի ժամանակ մեդալներ եւ պարգեւավճարներ հանձնվեցին մրցանակային տեղեր գրաված շախմատիստներին: ՀՀ պաշտպանության նախարար, երկրի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե մեդալ հանձնեց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Արտաշես Մինասյանին: Արծաթե մեդալով պարգեւատրվեց Կարեն Ասրյանը, բրոնզե մեդալով` Գաբրիել Սարգսյանը: Բացի այդ, Արտաշես Մինասյանը, համաձայն կանոնադրության, ընդգրկվեց Հայաստանի հավաքականում, որը հոկտեմբերի երկրորդ կեսին հանդես կգա շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
Նոյյան տապան  -   Սպորտ