ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

  • 15-09-2004 11:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 64-րդ առաջնության 1-ին կեսը: Հիանալի է հանդես գալիս գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Նա հաղթել է բոլոր 7 հանդիպումներում եւ 7 միավորով վստահորեն գլխավորում է առաջնությանը: 2-րդ տեղում է ընթանում Կարեն Ասրյանը, որը 5 միավոր է վաստակել, 3-րդ տեղում Արման Փաշիկյանն է: Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Գաբրիել Սարգսյան` 4, Արթուր Չիբուխչյան` 2,5, Աշոտ Անաստասյան` 2, Տիգրան Քոթանջյան եւ Բենիամին Գալստյան` 1,5-ական միավոր: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանը սեպտեմբերի 15-ին 8-րդ մրցափուլի հանդիպումներով առաջնությունը կվերսկսվի: Վերջին` 14-րդ մրցափուլը կանցկացվի սեպտեմբերի 22-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ