ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
10-09-2004 16:32:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեց շախմատի
Հայաստանի տղամարդկանց առաջնության հերթական` 3-րդ մրցափուլը:
Բոլոր 4 հանդիպումներում հաջողության հասան սպիտակներով խաղացող
շախմատիստները: Արտաշես Մինասյանը հաղթեց Աշոտ Անաստասյանին, Կարեն
Ասրյանը` Արման Փաշիկյանին, Գաբրիել Սարգսյանը` Արթուր
Չիբուխչյանին, Տիգրան Քոթանջյանը` Բենիամին Գալստյանին:
Առաջնության մեկնարկային 3 մրցափուլերից հետո աղյուսակը
գլխավորում են գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Կարեն Ասրյանը,
որոնք 3-ական միավոր են վաստակել: Առաջատարներից կես միավորով է ետ
մնում Հայաստանի ներկայիս չեմպիոնը` գրոսմայստեր Գաբրիել
Սարգսյանը: