ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ մրցափուլի
4 հանդիպումներից 3-ը:
Չեմպիոնը եւ առաջատարը` Երեւանի «Փյունիկը», սեփական
խաղադաշտում մեծ դժվարությամբ 1-0 հաշվով հաղթեց աղյուսակի
վերջնապահներից մեկին` Աբովյանի «Կոտայքին»: Մյուս 2 խաղերում
գրանցվեցին այսպիսի հաշիվներ. «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Շիրակ»
(Գյումրի)` 1-0, «Կիլիկիա» (Երեւան) - «Արարատ» (Երեւան)` 0-0:
«Միկա» (Աշտարակ) - «Բանանց» (Երեւան) հանդիպումը հետաձգվել է:
18 մրցափուլից հետո «Փյունիկը» 48 միավորով շարունակում է
վստահորեն գլխավորել առաջնությունը: Առաջատարին հետապնդող եռյակի
արդյունքներն այսպիսին են. «Միկա»` 36, «Բանանց» եւ «Արարատ»`
27-ական միավոր: Ընդ որում, «Միկան» եւ «Բանանցը» 17-ական խաղ են
անցկացրել:
Առաջնության 19-րդ մրցափուլի հանդիպումները տեղի կունենան
սեպտեմբերի 12-13-ին: Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 8-ին, Հայաստանի
հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության ընտրական խաղում
կընդունի Ֆինլյանդիայի հավաքականին: