ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ<br /> ԿԵՍԸ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԵՍԸ

  • 09-08-2004 19:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 1-ին շրջանից հետաձգված «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը: Խաղն ընթացավ չեմպիոնի` «Փյունիկի», առավելությամբ եւ ավարտվեց նրա հաղթանակով` 3-0 հաշվով: Գոլերը խփեցին Մխիթար Գրիգորյանը (2) եւ Գալուստ Պետրոսյանը: Առաջնությունում հայտարարված ընդմիջումն ավարտվում է. օգոստոսի 13-ին եւ 14-ին կայանալիք հանդիպումներով կսկսվի մրցաշարի 2-րդ կեսը: Իսկ 14-րդ մրցափուլից հետո բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցների արդյունքներն այսպիսին են. 1. «Փյունիկ» (Երեւան)` 36 միավոր, 2. «Միկա» (Աշտարակ)` 32 միավոր, 3. «Արարատ» (Երեւան)` 22 միավոր, 4. «Բանանց» (Երեւան)` 20 միավոր, 5. «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 20 միավոր, 6. «Կիլիկիա» (Երեւան)` 11 միավոր, 7. «Շիրակ» (Գյումրի)` 8 միավոր, 8. «Կոտայք» (Աբովյան)` 6 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ