ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՖՈՒՏԶԱԼԻ 2004 Թ.-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ<br /> ՖՈՒՏԲՈԼԻՍՏ<br />


ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՖՈՒՏԶԱԼԻ 2004 Թ.-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

  • 03-08-2004 18:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության անցկացրած հարցման արդյունքներով ֆուտզալի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկ» թիմի խաղացող Միքայելյանը, որը հավաքել է 96 միավոր: Երկրորդ հորիզոնականը 89 միավորով զբաղեցրել է նրա թիմակից Գեղամ Եդիգարյանը, իսկ երրորդը 88 միավորով Արմեն Դանիելյանը («Թալ Գրիգ»): Չորրորդ տեղում «Փյունիկցի» Արմեն Գյուլամբարյանն է, որը ստացել է 77 միավոր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում օգոստոսի 2-ին տեղի ունեցած «Թալ Գրիգ» - «Պոլիտեխնիկ» հանդիպումից հետո, որն էլ որոշեց ֆուտզալի 2004 թվականի չեմպիոնին, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Կ.Միքայելյանին հանձնեց «Ֆուտզալի 2004 թվականի լավագույն ֆոտբոլիստ» մրցանակը: «Ֆուտզալի 2004 թվականի լավագույն ռմբարկու» մրցանակը ՀՖՖ-ի նախագահը հանձնեց Արմեն Գյուլամբարյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ