ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՈՒԵՖԱ-Ի «ՀԵԹ-ՏՐԻԿ»
ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
15-06-2004 16:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով
Հայաստանում վտնվում ՈՒԵՖԱ-ի «Հեթ տրիկ» ծրագրի հայաստանյան
պատասխանատու եւ ղեկավար Բրունո Վոլֆիսբերգը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնյայի
այցը տեսչական եւ խորհրդատվական բնույթ է կրում:
Այցի ընթացքում ՀՖՖ-ի ղեկավարության հետ քննարկվելու են
հայաստանյան մարզադաշտերի ներկայիս վիճակին, դրանց բարելավման
միտումներին, Հայաստանում «Հեթ տրիկի» հետագա ընդլայնման
հնարավորություններին եւ ֆուտբոլային ենթակառուցվածքների ապագային
առընչվող հարցեր:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, հուլիսի 16-ին Հայաստան
կժամանի նաեւ շվեյցարական այն ընկերությունը, որը պատասխանատու է
Հայաստանում մինի դաշտերի ներկրման եւ տեղադրման աշխատանքների
համար:
Հունիսի 17-ին Բրունո Վոլֆիսբերգը եւ շվեյցարական ընկերության
ներկայացուցիչները կմեկնեն Վրաստան, իսկ այնտեղից էլ` Ադրբեջան: