ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԿԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԲԱՐՎՈՔ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
02-06-2004 17:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օլիմպիական խաղերի չեմպիոն
Լեւոն Ջուլֆալաքյանի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով
Հայաստան է ժամանել ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, հունահռոմեական
ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի
գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո
գրասենյակից, հանդիպմանը մտքեր են փոխանակել սպորտի զարգացման ու
մասսայականացման վերաբերյալ:
Անդրադառնալով սպորտի բնագավառում փոխադարձ շփումների
ակտիվացման հնարավորությանը, Ռ.Քոչարյանը նշել է, որ Հայաստանում
ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ստեղծված են բարվոք
պայմաններ, որոնք թույլ են տալիս վերականգնել նախկինում եղած
ավանդույթները: Նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանում ֆիզիկական
կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ տարվող
քաղաքականությունը: