ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՉՈՐՍ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22-04-2004 20:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը ներկայացնող 4
մարզիկներ հանդես կգան Վարշավայում ապրիլի 27-ին մեկնարկող
բռնցաքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Լեհաստանի
մայրաքաղաքում ռինգ կբարձրանան երեւանցիներ Հովհաննես Դանիելյանը
(48 կգ քաշային կարգ), Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ), գյումրեցի
Էդգար Մանուկյանը (57 կգ) եւ վանաձորցի Սամվել Մաթեւոսյանը (69
կգ):
Այս բռնցքամարտիկներն իրենց լավագույն կողմերով են դրսեւորել
վերջերս ավարտված Հայաստանի առաջնությունում եւ, երկրի
երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի կարծիքով,
կարող են մեդալների համար պայքար մղել նաեւ եվրոպական
առաջնությունում: