ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԵՑ 18-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԵՑ 18-ՐԴ ՏԵՂԸ

  • 20-04-2004 17:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված սպորտային մարմնամարզության եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային մրցումներում 30 թիմերի մեջ գրավեց 18-րդ տեղը: Անհատական հաշվարկում Հայաստանի 3 մարմնամարզիկներից 2-ը բազմամարտի մրցումներում տեղեր գրավեցին լավագույն 24 մարզիկների ցուցակում. Վահագն Ստեփանյանը 18-րդն էր, Արտյոմ Ավետյանը` 20-րդը: Եվրոպայի առաջնության թիմային մրցումներում հաղթեց Ռումինիայի հավաքականը, անհատական մրցումներում` ռումինացի Մարիան Դրագուլեսկուն:
Նոյյան տապան  -   Սպորտ