Խարբերդի բնակիչները՝ մեծ շիլաշփոթի զոհ


Խարբերդի բնակիչները՝ մեծ շիլաշփոթի զոհ

  • 14-09-2011 13:13:25   |   |  Հասարակություն
   Եթե Երեւանի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչները մասնակցեին ?Դաժան խաղեր? շոու ծրագրին, անկասկած առաջին տեղը կգրավեին համբերությամբ պայքարելու, դիմակայելու ու ամեն օր իրենց ու երեխաներին վտանգավոր փորձության ենթարկելու համար: Բանն այն է, որ դեպի այդ թաղամասը տանող  ավտոճանապարհը գրեթե անանցանելի է: Այն ոլորապտույտ արգելքներով բարձրանում է գերեզմանների միջով եւ անցնում ջրանցքի եզրով չբազրիքված կամրջով, որով  անցնելու համար մեծ վարպետություն, զգուշություն ու զգոնություն է պահանջվում: Բացի այդ, մարդկանցով, դույլերով, արկղներով ու դպրոցականների պայուսակներով գերբեռնված անսարք  մեքենաները այդ ճանապարհով անցնելիս ամեն պահի կարող են վթարվել: Մեկ տարի առաջ այս ճապարհի վրա գործում էր 38 համարի երթուղին, որը սպասարկում էր   ?Բոգդան? մակնիշի ավտոբուսը: Սակայն ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով  երթուղին հանվեց, եւ ճանապարհի մասին այլեւս ոզ ոք չհիշեց: Բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքներն ու նամակներն այդպես էլ մնացին անպատասխան: Պարզվում է,  որ Նոր Խարբերդ թաղամասը  պատկանում է  Երեւանին, իսկ ճանապարհըª  Արարատի մարզին: Նոր Խարբերդ թաղամասը նախկինում եղել է այգեգործական ամառանոցային ընկերություն եւ պատկանել է տարբեր գործարանների, որոնք էլ հոգացել են բոլոր ծախսերը: 1996 թ. այն փոխանցվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրաջանին: Ինչպես նշեց Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակից Սերգեյ Հովհաննիսյանը, Նոր Խարբերդ թաղամասը մինչեւ կամուրջը, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության անցակետից սկսած ճանապարհի ձախ մասը մինչեւ նույն կամուրջը պատկանում է այդ շրջանին: Աջ մասը  պատկանում է Արտաշատի Խարբերդ գյուղին: Թաղամասում անցյալ տարի կատարվել է 2000 քառ. մ ասֆալտապատման, ջրագծերի, կոյուղագծերի անցկացման աշխատանքներ: Իսկ ճանապարհի այդ հատվածը, ըստ նրա,  Շենգավիթ վարչական շրաջանին չի պատկանում եւ այն հարցին, թե ?Ստացվում է, որ ձեր տան ճանապարհը  պիտի բարեկարգի հարեւա՞նը?, նա պատասխանեց.  ?Դա մենք չենք որոշում: Մեր տարածքային սահմանագիծը այդպես է քարտեզագրված?: Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռաֆայել Մկրտչյանի վկայությայմբ, այդ ճանապարհը դարձել է վիճահարույց տարածք: Ճանապարհը, ըստ նրա, ճանապարհը  տվել է մեկին, թաղամասըª մյուսին: ?Մեր բյուջեն այնքան սուղ է, որ չենք էլ կարողանում հրատապ աշխատանքները կատարել: Մենք այս տարվա համար նախահաշվարկ չենք ներկայացրել քաղաքապետարանին?: Խարբերդ գյուղի գյուղապետ Կամո Կակոյանի վկայությամբ, ճանապարհային ոստիկանության անցակետից մինչեւ գերեզմանների սկիզբը համարվում է գյուղի ճանապարհ, որի համար  գյուղապետարանը նախատեսել է կատարել կոպճապատման աշխատանքներ: Իսկ գերեզմաններից մինչեւ կամուրջն ընկած հատվածն իրենք համարում են դաշտամիջյան ճանապարհ: ?Կան գյուղամիջյան շատ ավելի կարեւոր ճանապարհներ, որ քարուքանդ եղած են եւ շուտափույթ բարեկարգում են պահանջում?,- ասաց նա:   Այսպիսով, Խարբերդի բնակիչները մինչ այժմ չգիտեն, թե ում անմիջական պարտավորությունն է ապահովել նրանց բարեկարգ ճանապարհովª Երեւանի քաղաքապետարանի, թե՞ Արտաշատի մարզպետարանի, եւ կանդրադառնա՞ երբեւէ տարածքային կառավարության նախարարությունը այս խնդրինª վերանայելով վիճահարույց տարածքային սահմանագիծը: Ալլա Թորոսյան
Նոյյան տապան  -   Հասարակություն