«ԼԵՌՆԱԳՈՐԾԸ» ՎԵՐԱՆՎԱՆՎԵՑ «ԼԵՌՆԱԳՈՐԾ ԱՐԱՐԱՏ»-Ի<br />


«ԼԵՌՆԱԳՈՐԾԸ» ՎԵՐԱՆՎԱՆՎԵՑ «ԼԵՌՆԱԳՈՐԾ ԱՐԱՐԱՏ»-Ի

  • 05-04-2004 19:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է Կապանի «Լեռնագործ» թիմի անվանափոխությունը, որը այսուհետ բարձրագույն խմբում հանդես կգա «Լեռնագործ Արարատ» անվամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնելով, որ ֆինանսական շատ ծանր պայմանների պատճառով չի կարողանալու մասնակցել առաջնությանը, խնդրել էր հնարավորության դեպքում թույլ տալ, որպեսզի բարձրագույն խմբի առաջնությանը ակումբը մասնակցի համագործակցելով «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ` «Լեռնագործ» թիմը վերանվանելով «Լեռնագործ Արարատ»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play