ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ «ԱԵՐՈՖԼՈՏ-ՕՓԵՆ»-Ի ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ<br /> ԹՎՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ «ԱԵՐՈՖԼՈՏ-ՕՓԵՆ»-Ի ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԹՎՈՒՄ ԵՆ

  • 23-02-2004 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ-Օփեն» շախմատային խոշոր փառատոնում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները: Ուժեղագույն «A» խմբում առավել բարձր արդյունքն ունի գրոսմայստեր Կարեն Ասրյանը. նա 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ միայն կես միավորով է ետ մնում առաջատար քառյակից: 4-ական միավոր ունեն գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Ռաֆայել Վահանյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Լ.Պետրոսյանը: Ամենայն հավանականությամբ, այս պատանի շախմատիստը Մոսկվայում արդեն 3-րդ անգամ կլրացնի գրոսմայստերի նորման: «B» խմբում երեւանցի Բենիամին Գալստյանը 6 հնարավորից 6 միավոր էր վաստակել, սակայն 7-րդ մրցափուլում պարտություն կրեց թբիլիսահայ Դավիթ Հարությունյանից եւ նրան զիջեց առաջատարի դիրքը: «B» խմբում հաջող են խաղում նաեւ Լեւոն Բաբուջյանը, Աշոտ Նադանյանը, Լիլիթ Մկրտչյանը: «C» խմբում նույնպես 7 մրցափուլ է անցկացվել: Այստեղ Հայաստանի շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս 15-ամյա Ավետիք Գրիգորյանը, որը 6,5 միավորով գտնվում է մրցապայքարը գլխավորողների թվում: Փառատոնի բոլոր 3 մրցաշարերը բաղկացած են 9 մրցափուլից:
Նոյյան տապան  -   Սպորտ