ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԱՅՍ ՏԱՐԻ<br /> ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒԹ ԹԻՄԵՐ<br />


ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԱՅՍ ՏԱՐԻ
ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒԹ ԹԻՄԵՐ

  • 26-01-2004 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ֆուտբոլի համար 2004 թվականի մրցաշրջանը հարուստ կլինի իրադարձություններով: Հանրապետության առաջնությունից ու գավաթի խաղարկությունից բացի ակումբային ուժեղագույն թիմերը հանդես կգան Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություններում, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի 2006 թ.-ի առաջնության ընտրական խաղերը, իսկ պատանեկան 2 հավաքականները կմրցեն Եվրոպայի առաջնությունների 2-րդ ընտրական փուլում: Երկրի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին այս տարի եւս կմասնակցեն 8 թիմեր, իսկ խաղերը կանցկացվեն 4 շրջանով: Ինչ վերաբերում է 1-ին խմբի մրցաշարին, ապա թիմերի քանակը դեռեւս ճշտվում է:
Նոյյան տապան  -   Սպորտ