ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ <br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

  • 21-01-2004 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վեյկ ան Զեեի գրոսմայստերական սուպերմրցաշարում անցկացվեցին 9-րդ մրցափուլի հանդիպումները: Մեծ հետաքրքրություն էր առաջացրել մրցաշարի ֆավորիտների` իրենց վարկանիշով աշխարհի 2-րդ եւ 3-րդ շախմատիստներ Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան). հանդիպումը: Այն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, եւ Անանդը պահպանեց առաջատարի դիրքը: Այժմ նա վաստակել է 6,5 միավոր եւ վստահորեն գլխավորում է մրցապայքարը: 2-3-րդ տեղերը բաժանում են Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Մայքլ Ադամսը (Անգլիա), որոնք Անանդից ետ են մնում 1 միավորով: 9-րդ մրցափուլում անհաջողության մատնվեց Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը: Մրցելով Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ` նա համառ պայքարում, 59-րդ քայլում պարտություն կրեց: Այժմ նա ունի 4 միավոր եւ բաժանում է 9-10-րդ տեղերը: Հերթական` 10-րդ մրցափուլում Հակոբյանը հանդիպելու է Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան) հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play