«ՀՈՒՅՍԸ» ՀԱՂԹԵՑ ՆԱՐԴՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
18-12-2003 15:25:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սիգարոն» եւ
«Արմենիա-Լադա» ընկերությունների հովանավորությամբ Շախմատիստի
կենտրոնական տանն անցկացվեց նարդու Հայաստանի առաջնությունը:
Երկար խաղաձեւոմ Հայաստանի չեմպիոն դարձավ Գուրգեն
Մխիթարյանը, որը եզրափակիչում հաղթեց Խաչիկ Մելիքյանին: 3-րդ
մրցանակակիր դարձավ Գագիկ Սարգսյանը:
Կարճ (բակգամոն) խաղաձեւում չեմպիոնի կոչումը նվաճեց Մհեր
Մելքոնյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերում են, համապատասխանաբար, Արշակ
Թադեւոսյանը եւ Ժորա Շուխյանը:
Կարճ խաղաձեւի թիմային մրցումներում 1-ին տեղը գրավեց եւ
չեմպիոն հռչակվեց «Հույս» թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին
«Շանս» եւ «Մանուշակ» թիմերը: