ՀՇԿՏ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ԱՆԱՀԻՏ ԽԱՌԱՏՅԱՆԸ<br />


ՀՇԿՏ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ԱՆԱՀԻՏ ԽԱՌԱՏՅԱՆԸ

  • 10-12-2003 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան կանանց առաջնության ավարտին մնացել է 2 մրցափուլ: Հիանալի է հանդես գալիս վանաձորցի շախմատիստուհի Անահիտ Խառատյանը, որը 7 հանդիպում ավարտել է հաղթանակով եւ գլխավորում է առաջնության աղյուսակը: Առաջատարից 1 միավորով է ետ մնում Մարիաննա Գասպարյանը (Գյումրի): 3 մասնակիցներ` Ալլա Սահակյանը (Արմավիր), Լիլիթ Գալոյանը (Երեւան) եւ Մարինե Ղազարյանը (Գյումրի), վաստակել են 5-ական միավոր եւ բաժանում են 3-5-րդ տեղերը: Հենց այս հնգյակն էլ հավակնում է ՀՇԿՏ-ի առաջնության մրցանակային տեղերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play