Թողարկվել է «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» արծաթե հուշադրամը


Թողարկվել է «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» արծաթե հուշադրամը

  • 20-09-2011 20:34:06   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքեւի մասում` անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է հայերեն եւ անգլերեն լեզուներով եւ թողարկման տարեթիվը` «2011»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի եւ պետականության հոգեւոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերեւի մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքեւում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` «2011», եռագույն ձեւավորմամբ: Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 5000 դրամ Մետաղը եւ հարգը արծաթ, 9250 Զանգվածը 168,1 գ Տրամագիծը 63,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը հարթ, համարակալված Տպաքանակը 300 հատ
Նոյյան տապան  -   Տնտեսություն