ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 27-10-2003 16:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայում անցկացված մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության 1-ին ընտրական փուլում հիանալի հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մեր թիմը անհաջող սկսեց մրցաշարը` 1-2 հաշվով պարտություն կրեց Սերբիայի եւ Չեռնոգորիայի հավաքականից, սակայն դրանից հետո հաղթեց Հոլանդիայի (2-0 հաշվով) եւ Բուլղարիայի (4-1) հավաքականներին եւ խմբում գրավելով 1-ին տեղը, իրավունք նվաճեց հանդես գալու 2004թ. սկզբին անցկացվելիք 2-րդ ընտրական փուլում: նույնպիսի իրավունք ստացավ նաեւ 2-րդ տեղը գրաված Սերբիայի եւ Չեռնոգորիայի հավաքականը: Արդեն հայտնի են 2-րդ ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները: Դրանք են Անգլիայի, Նորվեգիայի եւ Իսլանդիայի հավաքականները: 2-րդ փուլում ավելի դժվարին խնդիր է սպասում, քանի որ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք տրվում է միայն խմբի հաղթողին: Նշենք, որ մինչ այդ Եվրոպայի առաջնության 2-րդ ընտրական փուլին մասնակցելու իրավունք էր նվաճել նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play