ՈՐՈՇՎԵՑԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ<br />


ՈՐՈՇՎԵՑԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

  • 23-10-2003 18:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների ընտրական մրցաշարը, որին շուրջ 70 մարզիկներ մասնակցեցին: Չորսօրյա պայքարից հետո մրցաշարի հաղթողներ դարձան Վաչագան Ավագյանը (51 կգ քաշային կարգ), Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ), Հարություն Թովմասյանը (57 կգ), Բագրատ Ավոյանը (60 կգ), Մալո Սուքիասյանը (64 կգ), Հրաչյա Հովհաննիսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Անդրանիկ Առաքելյանը (81 կգ), Մարատ Թովմասյանը (91 կգ) եւ Բագրատ Օհանյանը (91 կգ-ից բարձր): Նշենք, որ Հայաստանի հավաքականը 2004 թվականի փետրվարին հանդես է գալու Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաեւ մի շարք նախաօլիմպիական ընտրական մրցաշարերում: Այնպես որ, այս մրցումները կարեւորագույն ստուգատեսներին նախապատրաստվելու լավ հնարավորություն էին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play