ԱՎԱՐՏՎԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ<br /> ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 21-10-2003 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի շուրջ 300 ձյուդոյիստներ մասնակցեցին «Զեյթունի գավաթի» ավանդական խաղարկությանը, որն այս անգամ նվիրված էր ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի 30-ամյակին: Մրցումները, որ համատեղ կազմակերպել էին Երեւանի Զեյթուն-Քանաքեռ թաղապետարանն ու մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան, անցկացվեց 2 տարիքային խմբով` պատանիների եւ երիտասարդների: Երկօրյա մրցաշարը ցույց տվեց, որ թե' Հայաստանում, թե' Արցախում եւ Ջավախքում աճում են շնորհալի, հեռանկարային ձյուդոյիստներ: Հատկապես աչքի ընկան երիտասարդական մրցումների հաղթողներ Նարեկ Գրիգորյանը (Արցախ), Լաերտ Ավագյանը (Վանաձոր), Աշոտ Վարդիկյանը (բանակի մարզական ակումբ), Կարեն Երիցյանը, Գառնիկ Խաչատրյանը, Գեւորգ Գեւորգյանը (երեքն էլ` Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ