ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ<br /> ԿՈՉՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ
ԿՈՉՈՒՄԸ

  • 21-10-2003 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում փայլուն հանդես եկան Հայաստանի շախմատիստուհիները: Վերջին` 9-րդ, մրցափուլում նրանք 1,5-0,5 հաշվով հաղթեցին Լեհաստանի թիմին եւ 14 միավորով Հունգարիայի թիմի հետ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Առավել բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Հայաստանի թիմի շնորհվեց կանանց առաջնության հաղթողի կոչումը: Եվրոպայի չեմպիոնների ոսկե մեդալներով պարգեւատրվեցին գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Նելլի Աղինյանը: Հայաստանի թիմը տոնեց 5 հաղթանակ, 4 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի: Հայ շախմատիստուհիները միակն էին մրցումներում, որոնք ոչ մի պարտություն չկրեցին: Հատկապես հիանալի խաղաց առաջատարը` Էլինա Դանիելյանը: Նա 1-ին խաղատախտակի վրա ցույց տվեց բարձր արդյունք` 9 հնարավորից 7 միավոր: Լավ խաղաց նաեւ 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայինը` Նելլի Աղինյանը, ընդամենը մեկ անգամ փոխարինեց Մկրտչյանին, բայց թիմակիցները միշտ զգում էին նրա աջակցությունը: Թիմի հաջողության գործում շատ մեծ է մարզչի` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի, ներդրումը:
Նոյյան տապան  -   Սպորտ