Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
23-09-2011 16:58:31 | Հայաստան | Հայտարարություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով սեպտեմբերի 26-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը:
Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարի անունով /Ձեւ -2/,
- վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ վկայականի պատճենը.
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- աշխատանքային գրքույկի պատճենը,
- անձնագրի պատճենը,
- 3x4 չափսի մեկ լուսանկար։
Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել 2011թ. սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/: