Նախագահն ՄԱԿ-ում հանդես է գալիս ելույթով


Նախագահն ՄԱԿ-ում հանդես է գալիս ելույթով

  • 23-09-2011 21:43:14   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի քննարկումներին։ Նախագահն այս պահին ՄԱԿ-ում հանդես է գալիս ելույթով։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 22-ին։ Նախատեսվում է Հանրապետության ղեկավարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Իսկ Նյու Յորքում, այնուհետեւ Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, Լոս Անջելեսում նաեւ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական