ՄԵԿՆԱՐԿԵՑ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

  • 10-10-2003 19:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւանը հայ կերպարվեստում» ցուցահանդեսով, որի հանդիսավոր բացումը կայացավ հոկտեմբերի 10-ին Երեւանի պատմության թանգարանում, մեկնարկեց Էրեբունի-Երեւան տոնակատարությունների շարքը, որ նվիրված է քաղաքի 2785-րդ տարեդարձին: Ցուցահանդեսին ներկայացված են թանգարանի հայ անվանի նկարիչների շուրջ 40 գործեր: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացնում են, որ օրվա միջոցառումների շարքում է նաեւ «Ծաղկի տոնը», որի ընթացքում կցուցադրվեն ծաղիկների հավաքածուներ եւ տեղի կունենա մրցանակաբաշխություն: Երեկոյան Կասկադում կայանալու է «Երեւանը երգերի մեջ» համերգ: Տոնակատարության մյուս օրերին կայանալու են նաեւ «Երեւանն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես, «Մարզական Երեւան» նարդու, շաշկու, շախմատի քաղաքային մրցաշարեր տարեց երեւանցիների միջեւ, դասական եւ ջազային երաժշտության համերգներ, տոնական միջոցառումներ համայնքներում, փողային նվագախմբերի եւ պարային համույթների շքերթ եւ «Մեր սերը քեզ, Երեւան» եզրափակիչ համերգ Հանրապետության հրապարակում:
Նոյյան տապան  -   Մշակույթ