Պորտուգալիայի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են սոցիալ-դեմոկրատների հաղթանակով, որոնք խորհրդարանում ստացել են 105 ձայն 230-ից: Ինչպես տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսսը, հաղթելու հավակնություններ են ունեցել նաեւ սոցիալիստները, որոնք հավաքել են ձայների 28%-ը , իսկ սոցիալ-դեմոկրատները` 39%-ը: Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Պեդրո Պասսուշ Քոելյոն կնշանակվի երկրի վարչապետ, քանի որ, որպես կանոն, Պորտուգալիայի վարչապետ է դառնում նա, ում ղեկավարած կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ մինչ ընտրությունները Պորտուգալիայի կառավարության գլուխ կանգնած սոցիալիստները` Խոսե Սոկրատեսի ղեկավարությամբ, հրաժարական են տվել այս տարվա մարտին այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է նրանց առաջարկած հակաճգնաժամային ծրագիրը, ըստ որի նախատեսվում էր 3,7 %-ով նվազեցնել Պորտուգալիայի բյուջեի դեֆիցիտը 2012 եւ 2013 թթ.: