Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Իտալիայում


Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Իտալիայում

  • 27-09-2011 12:46:52   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները Իտալիայում մեկնարկեցին սեպտեմբերի 21-ին Հռոմի Լեւոնյան վարժարանում կազմակերպված ընդունելությամբ: Պաշտոնական ելույթներից հետո վարժարանի սրահում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին տարբեր երկրերից (Հայաստան, ՌԴ, Ֆրանսիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա եւ այլն) շուրջ 25 հայ գեղանկարիչների աշխատանքները: Միջոցառմանն իր ելույթում դեսպան Ռուբեն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ անկախության պետականաշինության 20-ամյա ուղուն` շեշտելով աշխարհասփյուռ հայության` ի դեմս իտալահայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շուրջ էլ ավելի համախմբվելու անհրաժեշտությունը` հավելելով, որ Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին նպաստելը պետք է առաջնային դեր զբաղեցնի յուրաքանչյուր հայի կյանքում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանությունը նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, այդ թվում` նոյեմբերի 8-ին Հռոմի կենտրոնական թանգարաններից մեկում «Museo Brascհi» «Դվին` Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում, ինչպես նաեւ նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտական համաժողովի անցկացում Տրիեստում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն